Search
Close this search box.

Կրեմլը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Կրեմլում, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախ, գրում է gazeta.ru-ն։

«Կլինի կարևոր հանդիպում, որի ուղղությամբ, կարծում եմ, մամուլն առանձնահատուկ ուշադիր կլինի։ Դա Էրդողանի հետ հանդիպումն է։ Ես կնշեմ Թուրքիայի միջնորդական դերը. Անկարան փորձում է և բավականին հաջողությամբ է կատարում նման դեր Ուկրաինայի հետ կապված խնդիրների համատեքստում»,- ասել է Ուշակովը։

Հոկտեմբերի 13-ին Աստանայում կանցկացվի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի վեցերորդ գագաթնաժողովը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել «հացահատիկային գործարքի» իրականացումը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և էներգետիկ համագործակցությունը։ Ըստ Ուշակովի, վերջին շրջանում մեծացել է Անկարայի դերը Ուկրաինայի կարգավորման հարցում, մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Թուրքիան ուժեղացրել է իր միջնորդական դերը և փորձում է կողմերի միջև բանակցություններ կազմակերպել իր տարածքում՝ Ստամբուլում կամ Անկարայում:

«Կարծում եմ, որ մենք կարող ենք ակնկալել, որ Էրդողանը կներկայացնի այն առաջարկները, որոնք այժմ ներկայացվում են լրատվամիջոցներում: Այնտեղ նշվում են տարբեր ձևաչափեր՝ Ռուսաստան, ԱՄՆ, Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրներ։ Բայց այս ամենը առայժմ ոչ այլ ինչ է, քան մամուլի հրապարակումներ»,- ասել է նա:

Ուշակովը նաև հայտնել է, որ Պուտինն ու Էրդողանը տարեսկզբից 13 հեռախոսազրույց են ունեցել և գրեթե ամեն ամիս հանդիպում են անձամբ։

Please enter a valid URL