Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պղծել են Պուտինի ծնողների գերեզմանը

60-ամյա պետերբուրգցի Իրինա Ցիբանևայի դեմ քրեական գործ է հարուցվել` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնողների գերեզմանին թողած գրության պատճառով։

Ըստ քննիչների՝ հոկտեմբերի 6-ին Ցիբանևան, «քաղաքական, գաղափարական ատելության հիման վրա հուղարկավորության վայրը պղծելու մտադրություն ունենալով, կատարել է ցինիկ անբարոյական գործողություններ, որոնք հակասում են հասարակության մեջ ընդունված նորմերին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ցիբանևայի նկատմամբ դեռևս խափանման միջոց չի ընտրվել՝ Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանային դատարանը 72 ժամով երկարացրել է նրա կալանքի ժամկետը՝ պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից փաստաթղթեր հավաքելու համար։

Please enter a valid URL