Search
Close this search box.

ԵՄ-ն և ԱՄՆ-ն փորձում են մխրճվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ. Պուտինի օգնական

Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձում են մխրճվել Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ՝ դրա համար օգտագործելով ռուսական մշակումները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում։

Նա միաժամանակ նշել է, որ Երևանի և Բաքվի հարաբերությունների կայունացման հիմքը Ռուսաստանի նախագահի անձնական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են:

«Մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքի մեջ փորձում են մխրճվել ոչ տարածաշրջանային խաղացողները, մասնավորապես` Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, բայց հիմնականում նրանք օգտագործում են մեր մշակումները։ Հիմնարար պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020-ին և 2021–ին մեր ամենաակտիվ մասնակցությամբ», — ասել է Ուշակովը։

Please enter a valid URL