Search
Close this search box.

Ինչ է հայտարարել Լավրովը` Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում և քննարկել, թե ինչ պետք է անել դրանց շուտափույթ իրագործման համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Մենք, անշուշտ, այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես են ընթանում Ադրբեջանի հետ ձեր բանակցությունները։ Ես գիտեմ, որ վերջերս շփումներ են եղել Եվրոպայում, լրատվամիջոցներում տարբեր ասեկոսեներ ու ենթադրություններ կան։ Իհարկե, կարևոր կլինի այսօր դիտարկել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն ավելի արագ կյանքի կոչվեն», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ կարգավորման համար շատ բան արդեն արվել է, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, կան սահմանազատման «ուրվագծեր»։

Please enter a valid URL