Քաղաքացին նռնակ է նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 13:30-ին, Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցի բնակելի տներից մեկում ոստիկանության տեփանակերտ քաղաքի վարչության ուժեղացված խումբը հայտնաբերել է թմրանյութ, որի բնակիչ 32-ամյա Հ. Հ.-ն հանել է նռնակը և սպառնացել, որ եթե ոստիկանները չհեռանան տնից, ապա կպայթեցնի այն, այնուհետև նռնակը ձեռքին լքել բնակարանը և թաքնվել ,,Մենք ենք մեր սարերը հուշակոթողի հարակից տարածքում։
Քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների ծառայողների կողմից Հ.Հ.-ին հետապնդելու և վնասազերծելու ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում ոստիկանության լեյտենանտ Լեռնիկ Բալասանյանը ստացել է մարմնական վնասվածքներեր և տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն։
Լեռնիկ Բալասանյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Հ.Հ.-ն բերման է ենթարկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն։ Կատարվում է քննություն։
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն