Search
Close this search box.

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա տղայի դի

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Պարույր Բադալյանի գլխավորությամբ։

Օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 18-ամյա Արարատ Մ․-ն էր, ով նույն օրը իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL