ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս պահին իմաստ չի տեսնում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել։ «Նա գործում է դաժանորեն, ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործություններ է կատարում: Ուստի ես այս պահին իմաստ չեմ տեսնում նրա հետ հանդիպելու համար», — ասել է Բայդենը CNN-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ նա հավելել է, որ պատրաստ կլինի քննարկել ԱՄՆ-ում դատապարտված ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրիների ճակատագիրը։ «Եթե նա մոտենա ինձ G20-ի գագաթնաժողովում և ասի՝ ես ուզում եմ խոսել Գրեյների մասին, ապա դա հնարավոր է, բայց ես դա չեմ պատկերացնում», — ասել է Բայդենը։