Search
Close this search box.

Դատախազությունը՝ Ղրիմի կամուրջի պայթեցման գործով ՀՀ քաղաքացու ձերբակալման հրապարակումների մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ ծառայությունը այսօր տեղեկություն էր տարածել Ղրիմի կամուրջի պայթյունի կազմակերպիչների մասին, որում նշվում էր, որ նրանց թվում ՀՀ քաղաքացի է եղել։

Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Please enter a valid URL