Սեպտեմբերի 14-ից անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները փակել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղ մտնող ճանապարհը:
Նրանք դեռ հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի մոտ: Հարազատները նշում են, որ Վահե Թորոսյանը վերջին անգամ կապ է հաստատել սեպտեմբերի 14-ին, նա իր ընկերոջը հստակ նկարագրել է, թե որտեղ է գտնվում, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում իրենց տղային այտեղից հանելու համար, ասում են, որ այդ տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ է:
«Սեպտեմբերի 16-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնել իրենց կողմից վերահսկվող տարածք՝ Սյունիքի Հանդ գյուղի վերեւի հատված: Երեխեն զանգել է սեպտեմբերի 15-ին, իր ընկերոջը բացատրել է, թե որ ձորակում է: Բայց մերոնք ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Մենակ աշխատում է զորամասի հրամանատարական կազմը: Մեր մարդիկ ուզում են մտնել տարածք, բայց Ադրբեջանը թույլ չի տալիս»,-ասել էր հարազատներից մեկը: