Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Շվեդիայի ռազմավարական ապրանքների տեսչությունը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հանդեպ 2019 թվականին սահմանված արգելանքը, որով արգելվում էր Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքի իրականացումը։
Ստոկհոլմում դա բացատրել են նրանով, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ է ներկայացրել եւ Մադրիդյան գագաթնաժողովին մասնակցությունից հետո փոխում է իր անվտանգային եւ պաշտպանական քաղաքական գիծը։