Search
Close this search box.

ՌԴ-ի քաղաքացին Վրաստան մտնելուց առաջ պետք է գրավոր հաստատի, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը.օրենքի նոր նախագիծ է մշակվել

Ալիք մեդիան գրում է․

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով Ռուսաստանից ժամանող քաղաքացիների համար մուտքի արտոնագիր է պահանջվելու։

Օրենքի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն օգտվում են առանց վիզայի Վրաստան մուտք գործելու և 1 տարի ժամկետով գտնվելու իրավունքից։ Նման ազատական ​​մոտեցումը և այցելուների հոսքի վերջին աճը տրամաբանորեն կապված են սպառնալիքների ավելացման հետ, որի համար էլ կարևոր է կանոնակարգերի խստացումը։

Մյուս կողմից, նախագիծը ներառում է բացառիկ դեպքեր այն մարդկանց համար, որոնք Վրաստանի հետ հատուկ կապեր ունեն:

Բացի այդ, այն անձինք, որոնք չունեն Վրաստանի քաղաքացիություն, բայց ունեն ընտանիքի անդամ, որը Վրաստանի քաղաքացի է (ամուսին, անչափահաս երեխա, խնամակալության կամ խնամքի տակ գտնվող և/կամ խնամակալության տակ գտնվող անչափահաս, աջակցություն ստացող կամ հաշմանդամ) կամ ազգական՝ կարող է մուտք գործել պատմական հայրենիք:

Օրենքի նախագծի համաձայն, բացատրական քարտով ՌԴ-ի քաղաքացին Վրաստան մտնելուց առաջ պետք է գրավոր հաստատի, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և որ Վրաստանի տարածքի «Օկուպացված տարածքների մասին» օրենքով նախատեսված տարածքները օկուպացրել է Ռուսաստանի Դաշնությունը։

«Այս դրույթը կարևոր զտիչ կլինի այն մարդկանց մուտքը Վրաստան կանխելու համար, որոնց համար խնդիր է ճանաչել իրենց երկիրը որպես ռազմական օկուպացիա իրականացնող ագրեսոր պետություն և հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Մուտքը Վրաստան կարգելվի այն անձին, որի իրերի կամ տրանսպորտային միջոցների վրա պատկերված են ոչ խաղաղ խորհրդանիշներ. խոսքը ռուսական ագրեսիայի խորհրդանիշ դարձած լատիներեն Z և V տառերի գրաֆիկական պատկերի մասին է»,- ասված է օրենքի նախագծում:

Ի դեպ, ՌԴ-ում հայտարարված զորահավաքից ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 53 հազար 136 քաղաքացի, իսկ մեկնել՝ 34 հազար 990 քաղաքացի։

aliq.ge

Please enter a valid URL