Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական կետերի շուրջ, մնացել է դրանք կյանքի կոչել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն։
«Սկզբունքային 5 կետերի վերաբերյալ ձեռք է բերվել համաձայնություն: Այստեղ մտնում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Նա հավելել է նաև, որ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չի կարելի առանձին դիտարկել։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: