Search
Close this search box.

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն

Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն հոկտեմբերի 12-ին Աստանայում ` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի VI գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով AFP-ին։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել ռուսական կողմի և արևմտյան երկրների միջև հետագա խաղաղ բանակցությունների հնարավորությունը։

Please enter a valid URL