Search
Close this search box.

Ուկրաինան շարունակվում է հրթիռակոծվել․ ամբողջ երկրում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Օդեսայի և Վիննիցայի շրջաններում պայթյունների մասին։

«Պայթյուններ են գրանցվում Օդեսայի մարզում… տեղեկություններ կան Վիննիցայում պայթյունների մասին»,- հայտնում է Strana.ua-ն իր Telegram ալիքում։

Զոհերի, վիրավորների և հնարավոր ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Նշվում է նաև, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 11-ի առավոտյան, ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։

Please enter a valid URL