Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև խորհրդարանի երկու պալատների նախագահների նկատմամբ։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինայում հետախուզման մեջ է գտնվում ՌԴ կառավարության մոտ 700 ներկայացուցիչ։
Նրանց թվում, բացի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևից, եղել են Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, Արտաքին հետախուզության ծառայության (SVR) ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը և այլք։
Նրանց բոլորին, դատելով ՈւԱԾ-ի որոնման տվյալների բազայի՝ մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության խախտում»։ Հետախուզման մեջ գտնվող ռուս պաշտոնյաները ուկրաինական հետախուզական ծառայության կայքում նշված են որպես «թաքնված նախաքննությունից»։ Յուրաքանչյուր քարտ ունի «անհետացման ամսաթիվ»՝ հիմնականում 2022 թվականի մարտ:
Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ի պատասխան, հանձնարարել է «իրավական գնահատական տալ ավելի քան 700 ռուսաստանցի պաշտոնյաների՝ ՈւԱԾ-ի կողմից անօրինական քրեական հետապնդման փաստերին»։
Ավելի վաղ նա նաև հանձնարարել էր քրեական գործ հարուցել Դմիտրի Մեդվեդևի «ապօրինի քրեական հետապնդման հետ կապված»։