Search
Close this search box.

Հետախուզում է հայտարարվել նաեւ ՌԴ հետևյալ պաշտոնյաների հանդեպ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Ավելի վաղ այս մասին գրել էին լրատվամիջոցները՝ նշելով, որ նրա անունը հայտնվել է Ուկրաինայի ՆԳՆ տվյալների բազայում։

Մեդվեդևը, ինչպես և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամներից շատերը, կասկածվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության դեմ ոտնձգության մեջ։ Նման հանցագործությունները պատժվում են մինչև տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Հետախուզում է հայտարարվել նաեւ ՌԴ հետևյալ պաշտոնյաների հանդեպ.

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկով
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին
Ազգային գվարդիայի պետ Վիկտոր Զոլոտով
Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցև
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո
Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև

Please enter a valid URL