Search
Close this search box.

Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է բժիշկ Մաքսիմ Ասրիյանը՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի շրջանային դատարանը կալանավորել է Սանկտ Պետերբուրգի բնակիչ Մաքսիմ Ասրիյանին, ով կասկածվում է ահաբեկչության փորձի մեջ: Նա ընդունել է իր մեղքը, գրում է Kommersant.ru-ը։

Մաքսիմ Ասրիյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին: Ըստ հետաքննության՝ «ծայրահեղական հայացքներ և դիրքեր ունեցող տղամարդը դժգոհելով գործող իշխանությունից և վարվող քաղաքականությունից, մասնավորապես՝ հատուկ ռազմական գործողության անցկացումից, աջակցություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերին», որոշել է ահաբեկչություն իրականացնել՝ հրկիզելով Ֆրունզենսկի շրջանի զինկոմիսարիատը` «բնակչությանը վախեցնելու և զգալի գույքային վնաս պատճառելու նպատակով»։ «Դիքսի» խանութից հեղուկներ ձեռք բերելով՝ Մաքսիմ Ասրիյանն իր բնակության վայրից ոտքով գնացել է զինկոմիսարիատ։

«Սակայն նրա կողմից ահաբեկչական գործողությունը ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքների պատճառով, քանի որ կոմիսարիատի շենքը հսկում էր Ազգային գվարդիայի ջոկատը, ինչը տվյալ անձի համար նշված հանցագործությունը կատարելիս հայտնաբերվելու և կալանավորվելու վտանգ է ստեղծել»,- ասված է հաղորդագրությունում։

Կասկածյալն իրեն մեղավոր է ճանաչել, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել։ Նա կալանքի տակ կմնա մինչեւ դեկտեմբերի 8-ը։

Please enter a valid URL