Ֆրանսիայի Սենատը կոչ է անում երկրի կառավարությանը քննարկել Արցախում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, Հայաստանին տրամադրել ամեն տեսակի օգնություններ, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության ապահովման նպատակով նրա պաշտպանունակության ամրապնդման հարցում։ Այս մասին հայտնում է Փաստիֆոն։
Բանաձևի հեղինակները միջնորդում են Ֆրանսիայի կառավարությանը երաշխավորել հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը՝ առաջարկելով այդ նպատակով միջազգային ուժեր տեղակայել։ Սենատորները հաստատում են Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։



