Search
Close this search box.

Չավուշօղլուն Ֆրանսիայում թուրքական համայնքին հրահրում է հայկական սփյուռքի դեմ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թուրքական համայնքի անդամների հետ, որի ժամանակ կոչ է արել առավել համակարգված գործել հայկական սփյուռքի ներկայացուցիչների դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Անատոլիական գործակալությունը։

Չավուշօղլուն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նշելով, որ Ֆրանսիայում 800 հազար թուրք քաղաքացի կա՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է առավել արդյունավետ լինել հատկապես քաղաքականության և լոբբիստական գործունեության մեջ։ «Դուք պետք է ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը բարձրացնեք հայկական սփյուռքի դեմ, սիրելի՛ քաղաքացիներ»,-դիմելով թուրքական համայնքի ներկայացուցիչներին՝ ասել է Չավուշօղլուն:

Please enter a valid URL