Search
Close this search box.

Պնդում եմ, եթե Արցախի նախագահը չլիներ Արայիկ Հարությունյանը, Նիկոլը չէր կարողանա այս արհավիրքը փաթաթել մեր վզին

Թող անհամեստություն չլինի, ինձ ճանաչողները գիտեն, իսկ անծանոթների համար հարկ եմ համարում նշել, որ ես երբեք անպատասխանատու արտահայտություններ չեմ անում:

Այո, պնդում եմ, որ, եթե Արցախի նախագահը չլիներ Արայիկ Հարությունյանը, Նիկոլը չէր կարողանա այս արհավիրքը փաթաթել մեր վզին: Այնպես որ, Արայիկի խոսելը պետք է լինի միայն նախաքննության մարմնում, իսկ ինքը՝ մեղադրյալի կարգավիճակում:
Իսկ այն մարդկանց համար, որոնք ակնկալում են, որ Արայիկ Հարությունյանը կարող էր ընդդիմանալ Նիկոլին՝ խափանելու նրա դավադիր ծրագիրը, ասեմ, որ նման բան չի լինելու, իրենք գործել և գործելու են միասին:

Որովհետև, այն պահին, երբ Արայիկը չկատարի Նիկոլի գեթ մեկ ցուցում՝ Նիկոլը հիշեցնելու է վարչապետ եղած ժամանակներում իր կատարած բոլոր մեղքերը:
Առայժմ այսքանը:
Ացախի նաագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյան

Please enter a valid URL