Search
Close this search box.

Պեսկովը` Ուկրաինային հասցվող հարվածների մասին

Ուկրաինային հարվածներ են հասցվում հատուկ գործողության շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինական ԶԼՄ–ներն այսօր առավոտյան սկսեցին հայտնել Կիևում և Կիևի մարզում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև Խարկովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Լվովի և Լվովի մարզի, Իվանո–Ֆրանկովսկի, Տերնոպոլի, Խմելնիցկու, Կոնոտոպի, Ռովենսկայայի և Պոլտավսկայայի մարզերի հրթիռակոծության մասին։

Բացի այդ, Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ հարվածներ են հասցվել Զապորոժիեի, Վինիցայի, Սումիի, Ժիտոմիրի էներգաօբյեկտներին։ Զելենսկին հայտարարել է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայի տարածքում, հրթիռները թիրախներին են հասել։ Պայթյուններից հետո որոշ մարզեր հոսանքազրկվել են, չկա ջուր և լույս։

«Այդ ամենը տեղի է ունենում ռազմական հատուկ գործողության շրջանակում, իսկ ինչ վերաբերում է այդ հարվածներին, ապա, իհարկե, պետք է սպասել ՊՆ–ի մեկնաբանությանը և հարցերն ուղղել հենց ՊՆ–ին», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Please enter a valid URL