Հրթիռային հարձակումից հետո Զելենսկին դիմել է ուկրաինացիներին:
«Առավոտ ծանր էր: Մենք գործ ունենք ահաբեկիչների հետ»,- նշել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ ընդգծելով, որ նրանք ունեն երկու թիրախ՝ էներգետիկ օբյեկտներն ու մարդիկ:
Ըստ նրա՝ թշնամին ձգտում է խուճապ ու քաոս տարածել, քանդել երկրի էներգետիկ համակարգը: Ուկրաինայի նախագահը կոչ է արել մարդկանց այսօր մնալ ապաստարաններում և հետևել անվտանգության կանոններին. «Եվ միշտ հիշեք, որ Ուկրաինան եղել է մինչ այս թշնամու հայտնվելը»,-նշել է նա:
Մանրամասը՝ տեսանյութում: