Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ այս պահին Ուկրաինայում 75 հրթիռ է արձակվել, որից 41-ը խոցվել է, հարձակվող անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են նաև ամբողջ երկրում։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ հայտնել է, որ չորս պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում` Վլադիմիրսկայա փողոցի շրջանում։
Այս տարածքում են գտնվում Զելենսկու և Ուկրաինայի ԱԱԾ գրասենյակները։
Կիևում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, բոլոր ստորգետնյա կայարանները աշխատում են որպես ապաստարաններ, հայտնել են Կիևի քաղաքապետարանից։