Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Ռուսաստանն առավոտվանից հրթիռակոծում է ուկրաինական քաղաքները

Երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը հրթիռակոծել է Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ և ավաններ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Ականատեսները հայտնում են պայթյունների մասին Տերնոպոլի, Լվովի, Ժիտոմիրի շրջաններում և Դնեպրում։ ՀՕՊ աշխատանքի մասին հաղորդվում է նաև Խմելնիցկիի շրջանում։

Կիևում առավոտյան ժամը 8-ին 3-4 պայթյուն է որոտացել։ Հրթիռակոծությունների մասին լուրերը հաստատել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Պայթյուններ են գրանցվել Շևչենկոյի շրջանում։ Կիևի մետրոպոլիտենի աշխատանքը սահմանափակվել է։

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտնել է քաղաքում պայթյունների մասին։ Գիշերը ռուսները հարվածներ են հասցրել «Ուռագան»-ով, «Գրադ»-ով և ծանր հրետանիով։ Նիկոպոլի շրջանում հրթիռակոծվել է 3 համայնք՝ Նիկոպոլը, Կրասնոգրիգորևսկայան և Միրովսկայան։4

Բուն Նիկոպոլում ավելի քան 30 բարձրահարկ շենքեր և առանձնատներ մեծ վնաս են կրել։ Կրիվոյ Ռոգի շրջանում «Ուռագան»-ով հարվածել են Զելենոդոլսկ համայնքի տարածքին։

Please enter a valid URL