Search
Close this search box.

Պատասխանի է սպասում. Ալ Էյսայանն ուզում է երկնքից հսկել Հայաստանի դաշտերն ու այգիները

Ամերիկյան Intelinair ընկերության հիմնադիր Ալ Էյսայանը (Al Eisaian) ցանկանում է Հայաստանում ներդնել դաշտերի և այգիների մոնիթորինգի իր տեխնոլոգիան: Այս մասին Էյսայանը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Intelinair-ը (ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկն է իր ոլորտում) անօդաչու թռչող սարքերից գյուղատնտեսական հողերի նկարահանում է իրականացնում։ Այնուհետև ընկերության կողմից մշակված արհեստական ինտելեկտի ծրագրերի միջոցով այդ մեծ ծավալի տվյալները վերլուծվում են(ծրագիրնինքնուրույն է սովորում, այսինքն եզրակացություններ է անում բույսերի և հողի միլիոնավոր պատկերների հիման վրա): Ստանալով տվյալների անընդհատ հոսք, թե որտեղ են բույսերն առողջ, որտեղ`ոչ, ֆերմերը կարող է ավելի լավ և ավելի արագ հասկանալ, թե ինչ է կատարվում, և թե ինչ է պետք անել։

Ընկերության ծառայությունների արժեքը վերջին տարիներին նվազել է(այդ թվում այն պատճառով, որ աշխարհում մեծ տվյալների ամպային պահպանման ծախսերը մշտապես նվազում են)։ Այնուամենայնիվ, այն, ինչ հասանելի է ամերիկացի ֆերմերներին,չափազանց թանկ է հայերի մեծամասնության համար։ Այդ պատճառով ընկերությունը Հայաստանի կառավարությանն առաջարկել է համաձայնագիր կնքել, ըստ որի` այստեղ այդ ծառայությունները ավելի էժան կմատուցվեն(հնարավոր է` կառավարության սուբսիդավորմամբ)։
«Մենք համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել, սակայն պայմանագիր դեռ չունենք»,-հայտարարեց Էյսայանը:

թիմի մի մասը գտնվում է Հայաստանում։ Բացի այդ, նրա ընկերությունը մասնակցում է գյուղատնտեսական տվյալների համակարգչային մշակման դասընթացի կազմակերպմանը, որը պատրաստվում են անցկացնել հայկական բուհերից մեկում`Ֆլորիդայի համալսարանի աջակցությամբ (որտեղ համակարգչային պատկերների վերլուծության գծով պրոֆեսորներից մեկը նույնպես հայկական ծագում ունի)։

Իր տեխնոլոգիան Էյսայանը ներկայացրել է Երևանում ընթացող FAST բարձր տեխնոլոգիաների ֆորումի ընթացքում։

armeniasputnik.am

Please enter a valid URL