Search
Close this search box.

Պուտինը նշել է, թե ովքեր են պայթեցրել Ղրիմի կամուրջը

Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է kommersant.ru-ն։

«Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է Պուտինը:

Բաստրիկինն էլ նշել է, որ կամուրջը պայթեցնելու փաստով քրեական գործը հարուցվել է ահաբեկչության հոդվածով։ Նա նաև հայտարարել է, որ հարձակման նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին օգնել են Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթեցվել, սակայն ներկայում ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է:

Please enter a valid URL