Search
Close this search box.

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ ինչ ելույթ է պատրաստել ՌԴ նախագահը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 10-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա Անվտանգության խորհրդի անդամների հետ։

«Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 10—ին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, հանդիպման թեմաները կհրապարակվեն նախագահի ելույթից հետո։

Պեսկովը չի նշել՝ արդյո՞ք Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ կքննարկի Ղրիմի կամրջի վրա ստեղծված արտակարգ իրավիճակի հարցը։

Please enter a valid URL