Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Ո՞վ է եղել Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վարորդը. նկար է հրապարակվել

Ինչպես արդեն հայտնել էինք ռուսական լրատվամիջոցները վարկածներ են ներկայացնում այն մասին, թե ով կարող է լինել այսօր Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վարորդը։

Հաղորդվել էր, որ բեռնատարի տերը Կրասնոդարից Բորիս Յուսուբովն է, ում անունով գրանցված է կարմիր բեռնատարը։ Հարազատների խոսքով՝ նա մեքենան վաճառել է, սակայն նոր սեփականատերն այն իր անունով չի վերագրանցել։

Քիչ առաջ տեղեկություններ ստացվեց, որ Ղրիմի կամրջին այսօր պայթած բեռնատարի 25-ամյա տերը տեսաուղերձ է հրապարակել, նշելով որ ինքը կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի հետ։ Այս պահին խուզարկություններ են կատարվում նրա հարազատների տանը։ Ինքը՝ Յուսուբովը, Ռուսաստանում չէ։ Հարազատները ավելի վաղ հայտնել էին, որ նա մեքենան վաճառել է, իսկ նոր տերը անվանափոխութուն չի արել:

Պայթած բեռնատարը կարող էր վարել 52-ամյա Մախիր Յուսուբովը։ Մեքենայի տիրոջ հորեղբայրը: Նշվում է, որ ամբողջ սեպտեմբերիի ընթացքում նշյալ բեռնատարը շրջել է Կրասնոդարի երկրամասով։ Երեկվանից Մախիր Յուսուբովի հետ հարազատները չեն կարողանում կապ հաստատել:

Please enter a valid URL