Search
Close this search box.

Ղրիմում մոտ 50 000 զբոսաշրջիկ կա․ նրանց խոստանում են դուրս բերել լաստանավերով

Ղրիմում մոտ 50 հազար զբոսաշրջիկ կա, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան հայտարարել է, որ նրանց համար, ովքեր արդեն ավտոմոբիլային տրանսպորտով մեկնել են Ղրիմ կամ հակառակը, կամրջի մուտքերի մոտ կտեղակայվեն սննդի և ջեռուցման կետեր: Ղրիմում գտնվող զբոսաշրջիկների համար բացվել է թեժ գիծ, հավելել է նա: Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովն իր հերթին խնդրել է զբոսաշրջիկներին, որոնք պատրաստվում էին հոկտեմբերի 8-ին լքել թերակղզին, հյուրանոցներում և առողջարաններում մնալ ևս մեկ օր: Ծախսերը, Աքսյոնովի խոսքով, կփոխհատուցվեն։

Հիշեցնենք՝ այսօր Կերչի նեղուցով անցնող Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է ավտոմոբիլային կամրջի մի մասը։ Պայթյունից հետո բեռնատար գնացքի՝ վառելիքով լցված մի քանի բաք է հրդեհվել։ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել, հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեից:

Please enter a valid URL