Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ կապված Ղրիմի կամրջի վթարի հետ, շաբաթ օրը հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետ կապված Վլադիմիր Պուտինը զեկուցումներ է ստացել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինից, փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինից, Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովից և տրանսպորտի նախարարության Գենադի Սավելևից, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարներից»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահը վարչապետին հանձնարարել է ձեւավորել կառավարական հանձնաժողով՝ միջադեպի պատճառները պարզելու եւ հետեւանքները հնարավորինս արագ վերացնելու համար։
Դրանում կընդգրկվեն նաև Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի ղեկավարները, Ազգային գվարդիայի, ԱԴԾ-ի և ՆԳՆ ներկայացուցիչներ։
«Պետության ղեկավարի անունից դեպքի վայր են մեկնել նախարարներ Սավելևը և Կուրենկովը»,-ասել է Պեսկովը։
Շաբաթ օրը ավելի վաղ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ վաղ առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաքերում հրդեհ է բռնկվել։ Կամուրջի երկու ավտոմոբիլային բացվածքների մասնակի փլուզում է տեղի ունեցել։
Կամուրջի ցամաքային հատվածի կամարը վնասված չէ։ Մարզային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։