Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Կուրիլյան չորս կղզիները Ճապոնիայի տարածք ճանաչելու մասին։ Ավելի վաղ Գերագույն Ռադան ընդունել էր բանաձեւի նախագիծ, որում Կուրիլյան 4 կղզիները ճանաչվում են որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք։
«Այսօր կայացվեց կարևոր որոշում: Ուկրաինան վերահաստատել է իր հարգանքը Ճապոնիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ներառյալ նրա հյուսիսային տարածքները, որոնք դեռ գտնվում են Ռուսաստանի օկուպացիայի տակ: Այսօր ես ստորագրեցի համապատասխան հրամանագիրը: Ուկրաինայի Գերագույն Ռադայի հայտարարությունը: Եվ մենք կոչ ենք անում աշխարհում բոլորին ընդունել նմանատիպ որոշումներ», ասել է Զելենսկին ուրբաթ երեկոյան տեսաուղերձում: