Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ փակ նիստում թեժ մարտեր են ընթացել

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը Վահագն Հովակիմյանի հեռանալուց հետո թափուր է մնացել, նախօրեին այդ պաշտոնի համար ՔՊ խմբակցության փակ նիստում թեժ մարտեր են ընթացել՝ խմբակցությունը բաժանվել է 2 մասի ՔՊ հնաբնակները պաշտպանել են Արփի Դավոյանի թեկնածությունը, մյուսները՝ Արուսյակ Ջուլհակյանի։ Ջուլհակյանը 2 ձայն ավելի է հավաքել։

Սակայն մինչ քվեարկությունը, նիստում այնպիսի կրքեր են բորբոքվել, որ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կեսից նեղացել ու դուրս է եկել․ նա կողմ է եղել Ջուլհակյանին, ով ավելի մոտ է իրավաբանությանը, քան Դավոյանը։

Ասել է, որ սա ծանր հանձնաժողով է, խնդիրը փոխնախագահի համար նախատեսված «պադավատի» ու վարորդի համատեքստում մի քննարկեք, պետք է լինի օրենքից հասկացող մեկը, որ կարողանա կազմակերպել հանձնաժողովի աշխատանքը։ Ի վերջո, փակ քվեարկության արդյունքում 28/30 հարաբերակցությամբ Ջուլհակյանն է ընտրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL