Բարձրագույն դատական խորհրդում գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահ է ընտրվել Կարեն Անդրեասյանը, այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից:
«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: