Հոկտեմբերի 7-ին Yerevan.Today.am լրատվական կայքի «Փեթակն այսօրվանից չի գործի. Կառավարության մոտ հիմա առևտրականները գալիս են միտինգի» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, առ այն որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք՝ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին պարզաբանում է տարածել ԱԻՆ-ը: Պարզաբանման մեջ նաև նշվում է.
«Հայտնում ենք, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունը թյուրըմբռնման տեղիք է տալիս»,-նշված է հայտարարության մեջ: