Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետն իր խոսքում նշել է, որ Պուտինի` պետական և քաղաքական գործչի հարուստ փորձն ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը:

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը»,–նշել է Փաշինյանը։

Նա ընգծել է, որ ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք երկու երկրների միջև դաշնակցային գործընկերության և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ»,–նշել է նա։

Please enter a valid URL