Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում լրագրողների հետ զրույցում նշել է, թե որ դեպքում կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները և կբացվի սահմանը։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet պարբերականը։
«Մենք միայն ասում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանն առնչվող պայմանագիրը ստորագրեք, հենց այդ պահից մեզ հետ կապված որևէ անհարթություն չի լինի, սահմանները կբացվեն»,-ասել է նա։