Search
Close this search box.

Պետք է պարզել` արդյո՞ք Ղարաբաղյան վերջին պատերազմում կատարվել են պատերազմական հանցագործություններ. Զախարովա

Բոլոր իրադարձությունները պետք է անհապաղ, ճշգրիտ և համապարփակ վերլուծվեն: Անհրաժեշտ է նաև ճշգրտությամբ ստուգել, թե արդյո՞ք կատարվել են պատերազմական հանցագործություններ։

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այսօր երկու կողմերն էլ (Հայաստան և Ադրբեջան) պետք է ձգտեն իրականացնել երեք երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրերի բոլոր կետերը: Դա ներառում է նաև այլ հարցեր՝ ձերբակալվածների փոխանակում, անհետ կորած անձանց ճակատագրի հստակեցում, տարածաշրջանի մարդասիրական և մշակութային ժառանգության պահպանում և այլն»,-ընդգծել է դիվանագետը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայ և ադրբեջանցի գործընկերները պարբերաբար տեղեկություններ են տրամադրում պատերազմական հանցագործության բնույթի դիպվածների վերաբերյալ, Մոսկվան իր հերթին ուսումնասիրում է համացանցում տարածված այդպիսի տեսանյութներն ու համապատասխան ուսումնասիրություններ է կատարում:

Please enter a valid URL