Search
Close this search box.

Ահազանգ. «Երևանյան հիվանդություն» ունեցող զինվորին բարձր ջերմությամբ ուղարկում են պոստեր

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

ՇՏԱՊ !!!
Կրկին ահազանգ , կրկին զինծառայողի առողջական խնդրին վերաբերող …
Այս անգամ ահազանգը Սարգսյան Նարեկի ծնողինն է, ում տղան մանկուց ախտորոշվել է «Երևանյան հիվանդություն», պարբերաբար եղել է մանկաբույժի հսկողության տակ, սակայն չգիտես ինչպես, կրկին վերջին օրով զինվորական բժշկական խորհուրդը որոշել է, որ տղան պիտանի է ծառայության և զորակոչել են բանակ: Ծառայում է արդեն վեց ամիս , որի մի մասը հոսպիտալում՝ մի մասը զորամասում: Վեց ամիսը լրանալուց հետո եկել է արձակուրդ, որի ընթացքում բարձր ջերմությամբ կրկին եղել է հիվանդանոցում և այնտեղից անմիջապես առողջական վիճակը չկայունացած ՝ տարել են Մարտակերտի հոսպիտալ, իսկ այսօր էլ բարձր ջերմությամբ դուրս են գրել և վաղը ուղարկելու են պոստեր: Ծնողը մտավախություն ունի բարձրաձայնի, քանի որ կարող է երեխային ճնշեն:
Ուր ենք հասել էլի, անօրենության մեջ դեռ ծնողն է վախենում …
Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է և վերջերս նաև զրկել են այդ չնչին թոշակից, ամենաթողություն է, բայց բոլորը խոսում են բազմազբաղ նախարարներից …

Please enter a valid URL