Search
Close this search box.

Հայաստանին պատերազմ է սպասում, և պետք է պատրաստվել այդ պատերազմին. ինչպե՞ս պատրաստվել

Հայաստանին պատերազմ է սպասում, և պետք է պատրաստվել այդ պատերազմին: Ինչպե՞ս պատրաստվել:

Ո՛չ, որսորդական հրացաններով կրակել սովորելով չէ, այլ նորագույն տեխնոլոգիական զենքեր գնելով:

Ո՛չ, կալաշնիկովներով ու մասնավոր ռազմականացված կազմակերպություններով «ազգ-բանակին» նմանակելով չէ, այլ պետական հովանավորության ներքո իրական «ազգ-բանակ» ստեղծելով:

Ո՛չ, Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրներից զենքեր գնելով չէ, այլ ՀԱՊԿ֊ից դուրս գալով և արևմտյան զենքեր ձեռք բերելով:

Ո՛չ, Մոսկովյան գործիք Փաշինյանին արևմետյան օրակարգով շարժվող ղեկավարի կեղծ փաթաթան կապելով չէ, այլ այդ ռուսական կամակատարին հեռացնելով և ազգային իշխանություն ստեղծելով:

Ո՛չ, հինգերորդ շարասյան մյուս թևին` ընդդիմություն կոչվող քոչարյաններին և սարգսյաններին աջակցելով չէ, այլ իշխանություն և ընդդիմություն կոչվող հինգերորդ շարասյանը հեռացնելով և իրական անկախ ազգային իշխանություններ հիմնելով:

Գալիք պատերազմին պետք է պատրաստվել ռուս-թուրքական ազդեցության տակից դուրս գալով և իրական ինքնիշխան պետական համակարգ ստեղծելով, վստահելի դաշնակիցներ ձեռք բերելով և այդ դաշնակիցների աջակցությամբ ամբողջ ժողովրդին զինելով:

Այլապես հայկական գաղութը թուրքական պետությունների դեմ պատերազմի արդյունքում կամ կցեղասպանվենք, կամ մեծ կորուստներից հետո գուցե հասկանանք վերը նշված քայլերի կարևորությունը և կանցնենք այդ պետականաստեղծ քայլերի իրագործմանը:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Please enter a valid URL