Search
Close this search box.

51-ամյա Ջանեթ Ջեքսոնը մտադիր է երկրորդ երեխան ունենալ

Ջանեթ Ջեքսոնը, որ անցյալ տարի լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ որդուն՝ Էյսիին, մտադիր է երկրորդ երեխան ունենալ: 51-ամյա երգչուհին վստահ է, որ անհնարին ոչինչ չկա, ինքն արդեն փորձ ունի, և բարդություններ չեն լինի:

Ջեքսոնը ներկա պահին ամուսնալուծվում է Էյսիի հոր՝ միլիարդատեր Վիսսամ ալ Մանից և ցանկանում է երեխա ունենալ իր նոր ընկերոջից՝ 45-ամյա երաժշտական պրոդյուսեր Ժերմեն Դյուփրիից: Դյուփրիի հետ Ջանեթը մտերիմ է եղել 7 տարի՝ մինչ Մանի հետ ամուսնությունը: Նրա արդեն նախկին ամուսնու պնդմամբ՝ նրանք չեն դադարեցրել իրենց հարաբերությունները Ջանեթի ամուսնությունից հետո:

Please enter a valid URL