Search
Close this search box.

Ինչ իրավիճակ է Ջերմուկում

Այս պահին Ջերմուկ քաղաքում ամեն ինչ նորմալ է: Բնակչությունը կամաց-կամաց վերադառնում է քաղաք: Այս մասին ArmLur.am-ին ասաց փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

«Քաղաքում արդեն կյանքը վերականգնվում է, այսօրվանից հյուրանոցները կբացվեն, մարդկանց տրամադրություններն լավ է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է:

Please enter a valid URL