Search
Close this search box.

Ադրբեջանի բռնապետը Հայաստանին սպառնում է. ինչ է ասել նա

Հայաստանը թերագնահատեց Ադրբեջանին և վճարեց դրա համար, Աղդամում առաջին ազգային քաղաքաշինական համաժողովի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼմ-ները։

Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։

«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի: Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ չի ցանկանում բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տեւած բանակցություններում։ Եթե ​​այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Իսկ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նշանակում է, որ նա հերթական լուրջ սխալն է անում։ Նրանք թերագնահատեցին մեզ, մեր կամքը, ադրբեջանական ժողովրդի ներուժը, և դրա համար պետք է վճարեին իրենց գինը»,- ասել է բռնապետը։

Please enter a valid URL