Search
Close this search box.

«Ժողովուրդ»․ Արայիկ Հարությունյանը մտադիր է հեռանալ Արցախից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուբեն Վարդանյանը Արցախում շուտով պետնախարար կնշանակվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է նախ իրավաբանորեն լայն լիազորություններով օժտել պետնախարարի պաշտոնը՝ հավասարեցնելով վարչապետի լիազորություններին, եւ երկրի ողջ կառավարումը հանձնել Մոսկվայից Արցախ մշտական բնակության տեղափոխված Ռուբեն Վարդանյանին:

Այդպես նաեւ Ռուբեն Վարդանյանի քաղաքացիության հարցը կկարգավորվի, քանի որ այսօրվա դրությամբ չի կարող որեւէ ընտրովի պաշտոն զբաղեցնել Արցախում: Մեր խիստ հավաստի աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն իրականում մտադիր է Արցախի իշխանությունը փաթեթով հանձնել Վարդանյանին եւ հեռանալ, պարզապես այս ընթացքում պիտի Վարդանյանը կարողանա իրեն արդարացնել եւ ապացուցել,որ արժանի փոխարինող է:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որը բացառիկ պարկեշտ պաշտոնյաներից է, անգործ չի մնա. նրան Արցախի կառավարական կաբինետում բարձր եւ պատասխանատու պաշտոն կվստահվի: Մինչ այդ նրանք բոլորով պետք է օգնեն Վարդանյանին դիրքավորվել Արցախում եւ կառավարման ճկունություն հանդես բերել: Կարճ ասած, Ռուբեն Վարդանյանը փորձաշրջան է անցնում Արցախի Հանրապետությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL