Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանն իրեն դրամահավաքի կոչ անել խորհուրդ տվողի հետ պետք է երկար առանձնանա իր գրասենյակում

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Չգիտեմ շաբաթ օրով Վիգեն Սարգսյանին ով էր խորհուրդ տվել, որ ՖԲ տիրույթում դրամահավաքի կոչ անի ու դրանից հետո էլ մեկնաբանություններով քաղաքացիների հետ կռվի և համոզի դրամահավաք անելու մեջ, բայց կիրակի առավոտ նախարարը պետք է նման խորհուրդ տվողի հետ երկար առանձնանա իր գրասենյակում:

Սարգսյանը պետք է հաշվի առնի, որ ինքը Հայաստանում է ու պետք է մոռանա տարատեսակ արտասահմանցի քաղաքական գործիչների պահվածքը:

Հայաստանում չափից շատ հասանելի լինելու դեպքում մեծ հավանականություն կա, որ պաշտոնյային քարկոծելու են: Ու դրա մեղավորը բացառապես երկրի վիճակը ու մարդկանց ապրելակերպն է: Այն վիճակը, որին հասել է ժողովուրդը տալիս է նրան բոլոր իրավունքները պաշտոնյայի ցանկացած ասածի վրա մունաթ գալ, թեկուզ եթե նախարարը փորձում է բարի գործ անել:

Առողջություն բոլոր վիրավոր զինվորներին, թող մեր երկիրը այնքան զարգանա, որ ոչ մեկի բուժման համար դրամահավաքի կարիք չլինի: Թող նաև խաղաղություն լինի, որ վիրավոր զինվորներ չունենանք, մեզ այլևս հերոսներ պետք չեն…

Please enter a valid URL