Search
Close this search box.

Փաշինյանը՝ 17 հայ ռազմագերիների վերադարձի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է 17 հայ ռազմագերիների վերադարձին: Նա նշել է, որ այդ հարցում բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը:

«Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը՝ աջակցելու մեր 17 ռազմագերիների վերադարձին։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մեր միջազգային գործընկերների հետ միասին կշարունակենք առաջընթաց արձանագրել ինչպես հումանիտար խնդիրների լուծման, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»,- գրել է նա։

Please enter a valid URL