Search
Close this search box.

ՈՒՇԱԳՐԱՎ․ ԳՇ պետի ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացի են, պետի տեղակալներինը՝ ՊՆ աշխատակից

Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Նախորդ տարիների հայտարարագրերում նշված է, որ Ասրյանի կինն ու նրանց երկու անչափահաս երեխաները ՌԴ քաղաքացի են, մինչդեռ 2022-ին ներկայացրած հայտարարագրում միայն կնոջ՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքն է նշված։

ԳՇ պետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Ասրյանը հայտարարագրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հիպոթեքով գնված մեկ բնակարան՝ միանձնյա սեփականությամբ։

Նրա բանկային միջոցները կազմել են 1,000,000.00 ՀՀ դրամ, կանխիկ գումար՝ 500.000 ՀՀ դրամ, Պաշտպանության նախարարությունից ստացված աշխատավարձ՝ 1,057,534.00

Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող կինը հայտարարագրել է ընդամենը 343,378.80 ռուսական ռուբլի, որը ստացել է՝ УПФР в Теньгушевском муниципиальном районе Республики Мордовия РФ-ից։

Գլխավոր Շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած վերջին հայտարարագրում հայտարարագրել է 5 անշարժ գույք, որոնցից երկուսը հողամաս՝ Արմավիրի Գրիբոյեդով և Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղերում, մեկ բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, և մեկ ամառանոց՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։

Կամո Քոչունցը հայտարարագրել է կանխիկ գումար՝
1,400,000.00 ՀՀ դրամ, Պաշտպանության նախարարությունից ստացված աշխատավարձ՝ 9,432,000.00 ՀՀ դրամ, գույքի վարձակալությունից ստացված եկամուտ՝ 2,000,000.00 ՀՀ դրամ, և փոխառություն՝ 11,100,000.00 ՀՀ դրամ, որով իրականացրել է գյուղատնտեսական գործունեություն։

Կամո Քոչունցի կինը՝ Արմիդա Քոչունցը,

հայտարարագրել է Երևանի Աջափնյակ համայնքում համատեղ սեփականությամբ մեկ շինություն, 2021 թվականին գնված TOYOTA CAMRY 2,2 L մակնիշի ավտոմեքենա, կանխիկ 400.000 ՀՀ դրամ և Պաշտպանության նախարարությունից ստացված աշխատավարձ՝ 1,716,000.00, կենսաթոշակ՝ 643,000.00, «Մանանա ակ» առևտրի սրահից շահաբաժին՝ 2,508,000.00, և նույն սրահից ստացել է աշխատավարձ՝ 420,000.00 հազար դրամ։

Կամո Քոչունցի ընտանիքի անդամները, ըստ հայտարարագրի, ՀՀ քաղաքացիներ են։

Գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն իր տարեկան հայտարարագրում հայտարարագրել է 3 անշարժ գույք, որոնցից Երևանի կենտրոնում բազմաբնակարան շենքում մեկ բնակարան՝ համատեղ սեփականությամբ, մեկ բնակարան Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ միանձնյա սեփականությամբ, և մեկ հողամաս՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում՝ համատեղ սեփականությամբ։

Մարտիկյանը հայտարարագրել է մեկ մարդատար տրանսպորտային միջոց՝ MERCEDES-BENZ՝ գնված 2010 թվականին։

Հայտարարագրել է աշխատավարձ՝ ստացված միայն Պաշտպանության նախարարությունից՝ 7,826,740.00 ՀՀ դրամ, և վարկ՝ 1,000,000.00 ՀՀ դրամ։

Առաքել Մարտիկյանի աղջիկը՝ Արմինե Մարտիկյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ երկու հողամաս՝ մեկը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում։

Երկու ավտոմեքենա՝ OPEL և TOYOTA, որոնցից առաջինը նվիրատվություն է, երկրորդը՝ գնում։

Փոխառություններ՝ 11,485,812.00 ՀՀ դրամ և 3,824,513.00 ՀՀ դրամ։

Արմինե Մարտիկյանը հայտարարագրել է եկամուտ՝ ստացված Պաշտպանության նախարարությունից՝ 3,967,652.00 ՀՀ դրամ, նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները, բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով՝ 11 միլիոն դրամի չափով։

Առաքել Մարտիկյանն ու նրա տան բոլոր անդամները, ըստ հայտարարագրի, ՀՀ քաղաքացիներ են։

Գլխավոր Շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Արմեն Գյոզալյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել հայտարարագիր, ըստ որի՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան է հայտարարագրել՝ գնված 2019 թվականին։

Հայտարագրման պահին նրա բանկային միջոցները կազմել են 200,000.00 ՀՀ դրամ, կանխիկ դրամը՝ 100,000.00ՀՀ դրամ։

Որպես Պաշտպանության նախարարությունից ստացված աշխատավարձ՝ Արմեն Գյոզալյանը հայտարարագրել է 524,018.00 ՀՀ դրամ, որպես վարկային միջոց՝ 7,212,500.00 ՀՀ դրամ։

Արմեն Գյուզալյանի կինը՝ Ալլա Հովհաննիսյանը, հայտարարագրել է երեք մարդատար տրանսպորտային միջոց՝ 2005 թվականի արտադրության MITSUBISHI, 2000 թվականի արտադրության OPEL, և OPEL ZAFIRA 1.8 16V՝ արտադրված 2021 թվականին։

Արմեն Գյոզալյանի կինը ՀՀ քաղաքացի է, անչափահաս երեխաների ազգությունը՝ պաշտպանված է։

168.am

Please enter a valid URL