Այլևս դավաճան է նա, ով բարձրացնում է հարցը՝ պատերազմ լինի, ու՞մ որդիները պիտի կռվեն: Բոլորի՛ս. սկսած Նիկոլից, իր օլիգարխ կամ ոչ օլիգարխ շրջապատից… Ոչ ոք թող չկարծի, թե ինքն իր որդուն ավելի շատ է սիրում, քան պատերազմներում զոհվածների մայրերը: Տա Աստված, որ կռվեն, հայրենիքը պահեն ու չզոհվեն:
Ու էլ չասեք՝ ում հաշվին, դուք դրանով անարգում եք զոհերի հիշատակը, ձեզ, ձեր որդիներին նրանցից ու էս պահին սահմանին կանգնած տղերքից բարձր եք դասում: Նրանք ընկնեն, նրանք իրենց կյանքը վտանգեն, որ դուք կաֆեից սոցցանց մտնեք ու խաղաղության քարո՞զ անեք:
Ինձանից ու մյուս բոլոր մայրերից ավելի պացիֆիստ չլինեք…Ինձանից ու մյուսների մայրերից ավելի շատ չեք սիրում ձեր որդիներին, հաստատ:
Լրագրող Ռուզանն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից