Search
Close this search box.

Առաջին նախագահը պետք է առնվազն ասի ՝ ես սխալ էի, Վազգենը՝ ճիշտ

Կարդանք ու անցնենք գործի, գրում է Արա Պողոսյանը

Ի դեպ, Առաջին նախագահը ծանոթանալով ադրբեջանական կողմի պահանջներին հիմա՞ ինչ է առաջարկում, կոնսոլիդացվե՞լ այդ պահանջների շուրջ։

Իսկ իրականում, «հավաստի աղբյուրը» պարզապես ոչնչացրեց Տեր–Պետրոսյանի բոլոր թեզերը, պարզապես ոչնչացրեց Տեր–Պետրոսյանի քաղաքական «ժառանգությունը», և այսքանից հետո իմաստնության քողը երեսին քաշած Առաջին նախագահը պետք է առնվազն ասի․ «Խաղաղության կուսակցությունը պարտվեց, որովհետև մեր թշնամու նպատակը խաղաղությունը չի՛ եղել երբեք։ Ես սխալ էի, Վազգենը՝ ճիշտ»։

Բայց վստահ եմ, նա դա չի անի, իսկ նրա հոգեզավակները դեռ մեկ անգամ չէ, որ ջրեր են պղտորելու, մեզ շեղելով մեր արդար պայքարի՝ գոապահպանության շիտակ ուղուց։

Իսկ «հավաստի աղբյուրի» հռետորաբանության մեջ ես շարունակում եմ պնդել, որ պատերազմ կա, ու մենք պետք է րոպե առաջ պատրաստվենք, որովհետև մեզ՝ հասարակությանը, չե՛ն հարցնելու, պատերազմը գալու է՝ ուզենք թե ոչ։ Ուրեմն պետք է դրանից կարողանանք հաղթանակ ճզմել, ի հեճուկս բոլորի, անգամ սեփական իշխանությունների, որպեսզի դնենք մեր գոյության կնիքը։

Please enter a valid URL