Search
Close this search box.

Նոր որոշում ընդդեմ Ծառուկյանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշել է հերթական հակածառուկյանական որոշումն ընդունել։ Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9 հազար դրամ՝ նախկին 14 հազարի փոխարեն, այլ՝ 2 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:

Նշենք, որ տուրքի փոփոխության վերաբերյալ իշխանականները դեռեւս ամիսներ առաջ էին նախագիծ ներկայացրել, սակայն այն օրակարգ չէր բերվում։ Քանի որ Հայաստանում ցեմենտի մենաշնորհը Ծառուկյանին է պատկանում, ցեմենտ եւ կլինկեր ներկրվում են Իրանից, տուրքը մի դեպքում իջեցնելով, մյուս դեպքում` ընդհանրապես վերացնելով։ Մասնագետներն ասում են, որ սրանով, ըստ էության, նախապատվությունը տրվելու է դրսի արտադրանքին, ինչից առաջին հերթին տեղական արտադրողներն են տուժելու»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Please enter a valid URL