Սոթքի հանքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների և վիրավորի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ տեղեկությունն էր տարածվել, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սոթքի հանքերի ուղղությամբ:
Համաձայն տեղեկության՝ վիրավորում էր ստացել աշխատակիցներից մեկը, որին «տեղափոխում են ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ»։